SPEK GLOBAL ARM Աշխատանք Լեհաստանում ՝ Հայաստանի քաղաքացիների համար

Մենք ակտիվորեն հավաքագրում ենք Հայաստանից աշխատողներ՝ Լեհաստանում աշխատանքի տեղավորման նպատակով՝ցուցաբերելով նրանց մի շարք ծառայություններ: Մենք լեհական ընկերություն ենք Հայաստանում, որը մտնում է SPEK MANPOWER խմբի մեջ, որում աշխատում են 23 երկրներից ավելի աշխատողնոր, և այն մարդկանց թիվը, ում համար SPEK խմբի ընկերությունները աշխատանք են գտել, կազմում է ավելի քան 3000 մարդ՝ապահովելով անձնակազմ մի քանի տասնյակ ընկերությունների համար: Մենք մշտապես զարգանում ենք՝ կատարելագործելով օտարերկրյա աշխատողների աշխատանքի տեղավորման գործընթացը։

ՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք SPEK Global ARM գրասենյակը  բացել  ենք  2022  թվականի  հոկտեմբերին։  Այն  Հայաստանում  գրանցված  առաջին  և  միակ  լեհական ընկերությունն է, որի  նպատակն  է  որոնել  և  հավաքագրել  թեկնածուներ Լեհաստանի  ընկերություններում  օրինական  աշխատանքի համար: Մենք  կարող  ենք  օրինական  աշխատանքով  ապահովել  Հայաստանից  տարբեր  ոլորտների  մասնագետների  և  ոչ  որակավորված  աշխատողների  համար ։ Մեր  գրասենյակի  աշխատակիցները  միշտ  իրենց  տրամադրության  տակ  ունեն  աշխատանքի,  ապահովագրության  և  կացարանի  արդիական առաջարկներ: Մենք  ապահովում  ենք  նախնական  աշխատանքային պայմանագրի  կնքումը՝  արդեն  Հայաստանում: Կացարանը  տրամադրվում  է  մեր  հաշվին՝  պայմանագրի  գործման  ողջ  ընթացքում, վարձատրությունը՝  նույն  աշխատանքը  կատարող  լեհ  աշխատակիցների ստացած  վարձատրության  չափով։

Մեր ընկերության KRS համարը  Հայաստանում՝ 278.110.1267703

Spek Global-ի KRS համարը  Լեհաստանում՝ 0000 98 72 77

Spek Workers-ը Լեհաստանում՝ 0000 91 26 01

Պշեմիսլավ Հերմանսկի

Spek Group-ի գործադիր տնօրեն.

«Հայաստանում գրասենյակ բացելը կարևոր քայլ է մեր ընկերության զարգացման գործում։ Լեհաստանում աշխատաշուկայի ներուժը տարիներ շարունակ այդքան էլ մեծ չէ, և հուսով ենք, որ Հայաստանի քաղաքացիները կօգնեն մեզ օգտագործել այն»։

Ադամ Ադամովսկի

Spek Global-ի նախագահ

Մենք հավատում ենք հայ աշխատողների կարողություններին և ունակություններին։ Հենց այս ազգի աշխատասիրությունն է, որ մեզ դրդեց բացել գրասենյակ՝ հատուկ հայերին աշխատանքով ապահովելու նպատակով։ Հայաստանում գրասենյակի բացումը՝կարևոր քայլ է մեր ընկերության զարգացման գործընթացում:

Արմեն Զանազանյան

SPEK GLOBAL ARM-ի նախագահ

«Մեր հայ աշխատողները մոտիվացված են և շատ հուսալի: Լինելով շատ աշխատասեր ժողովուրդ, մենք հայերս՝շուտ հարմարվող ազգ ենք աշխատանքային նոր պայմաններին: Համոզված եմ, որ Հայ աշխատողների ներուժը կօգնի Լեհաստանի աշխատաշուկայի էլ ավելի զարգացմանը »:

SPEK GLOBAL ARM-ի աջակցությամբ ինչպիսի՞ աշխատանք կունենաք:

Համաձայն լեհական  կանոնակարգի՝ Հայաստանի քաղաքացիները  կարող են  աշխատել Լեհաստանում՝ ընկերության  հայտարարության  հիման  վրա,  որը  ցանկանում   է  աշխատանքի ընդունել նրանց: Ընթացակարգը թույլ  է  տալիս  աշխատանքի ընդունել հայերին 3 տարի ժամկետով։

Spek Global ARM-ն իրականացնում  է  թեկնածուների  համար օրինական աշխատանքի  համաձայնություն ստանալու  ամբողջ ընթացակարգը՝ կոնկրետ  գործատուի  հետ  Լեհաստանում: Արդեն  մի քանի տարի է, ինչ լեհական  շուկան փնտրում  է  որակավորված  և  ոչ  որակավորված աշխատողների։ Մեզ   անհրաժեշտ  են՝  փականագործներ, ատաղձագործներ, եռակցողներ, բանվորներ, մեխանիկներ, խառատներ, շինարարներ, էլեկտրիկներ, արտադրական աշխատողնոր, պահեստներում և  լոգիստիկ  կենտրոններում աշխատողներ:

Spek Global-ընկերությունը պատրաստում է փաստաթղթեր, կատարում նախնական ստուգում  և  ներկայացնում  աշխատանքի  առաջարկներ Լեհաստանում: Մենք օգնում  ենք  լրացնել  փաստաթղթերը  և  վիզայի  դիմումները ներկայացնել Լեհաստանի դեսպանատուն: Թեկնածուին տրամադրում ենք աշխատանքային  պայմանագիր, ապահովագրություն, բնակության վայր։  Եթե ցանկանում  եք  երկարաձգել  ձեր  պայմանագիրը Լեհաստանում, մենք  կօգնենք  ձեզ  թույլտվություն  ստանալ  հաջորդ  3 տարվա  համար:

Ինչու՞ ընտրել SPEK GLOBAL ARM ընկերությունը:

Մենք միշտ բազմակողմանի ենք գործում։ Յուրաքանչյուր հաստատված թեկնածուին մենք օգնում ենք ոչ միայն աշխատանք գտնելու, այլ նաև բնակավայր ապահովելու և աշխատավայր հասնելու՝ տրանսպորտի հարցում: Բացի այդ, մենք զբաղվում ենք կացության օրինականացման հարցերով, ուստի մենք միշտ ուրախ ենք օգնել ձեզ լրացնել փաստաթղթերը և դրանք ներկայացնել համապատասխան գրասենյակ:

Ո՞րն է աշխատանք ստանալու գործընթացը:

1

Դուք ներկայանում եք SPEK GLOBAL ARM-ի գրասենյակ՝ ձեր ինքնակենսագրականով

2

Տեղեկացեք, թե ինչ աշխատանքի առաջարկներ ենք ներկայացնում Լեհաստանում ձեզ համար

3

Լրացրեք անձնական հարցաթերթիկ

4

Ներկայացրեք վիզայի դիմում մեր գրասենյակի միջոցով՝ աշխատանքային պայմանագրի, ապահովագրության և բնակության հաստատման հետ միասին:

Ինչ մասնագիտություններ ենք փնտրում

Կապ

Spek Global ARM Սասունցի Դավիթ հրապարակ 2 հեռ +374 77 787 233

Նախագահ Արմեն Զանազանյան Հեռ +374 95 167 316 Էլ.փոստ՝ a.zanazanyan@spekglobal.com

Գրասենյակ Լեհաստանում՝ էլ. փոստ՝ info@spekgroup.com